«Ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում». Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ տեղի ունեցավ Հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ Հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր ձեռնտու ընտրություն անցկացնելը, քանի որ կարող էինք ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դա չենք անում վերոնշյալ պատճառով։
Սակայն հիմա, երբ ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն։ Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ»:
Երբ տեղի ունեցավ Հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև…
Gepostet von Arayik Harutyunyan am Dienstag, 2. Oktober 2018