Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույրները» ֆիլմի հետ. New Yorker

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը եւ նշել է, որ Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույրները» ֆիլմի սյուժեն: Այդ մասին հայտնել է New Yorker շաբաթահանդեսը:

«Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ, բայց քննելու կարիք կլինի»,-շաբաթահանդեսին տված հարցազրույցում ասել է Զարիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին:

«Նախ՝ մենք չենք չարանում: Այժմ, եթե զարգացումները բերեն որեւիցե որոշման, պետք է հնարավորություն ունենալ հենվել այն բանի վրա, ինչն արդեն կա: Այսինքն՝ դուք հիշում եք «Առաջին 50 համբույրները» ֆիլմը, երբ հաջորդ օրը դուք հարկադրված եք ամեն բան նորից սկսել: Մենք չենք կարող: Դա հնարավոր չէ: Պետք է լինեն ինչ-որ սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ»,-հավելել է նա:

Նախարարն ընդգծել է, որ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը «անհրաժեշտ պայմանների, եւ հատկապես՝ հուսալիության առկայության դեպքում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031