Արցախի Հանրապետության ոստիկանության պետը ներկայացրեց ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության նորանշանակ պետին
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անձնակազմի հետ։
Նախ, ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի սույն թվականի հոկտեմբերի 1-ի հրամանը, համաձայն որի, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մհեր Պողոսյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի պաշտոնին՝ շնորհելով ոստիկանության գնդապետի կոչում։
Շնորհավորելով ոստիկանության համակարգի պատասխանատու պաշտոններից մեկում նշանակվելու կապակցությամբ, ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Մհեր Պողոսյանի բազմամյա փորձը կնպաստի հանցավորության դեմ տարվող պայքարն ու հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու և այդ կերպ մայրաքաղաքի հասարակական անվտանգության բաղադրիչը էլ ավելի բարձրացնելուն։