
1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: