Բաժիններ՝

«Յուվենթուսի» գլխավոր տնօրենը կհեռանա ակումբից 8 տարվա աշխատանքից և 7 Սկուդետոներից հետո

Ջուզեպե Մարոտան կհեռանա ակումբից հոկտեմբերի 25-ին, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը թուրինցիների հետ:

«Սրանք 8 զարմանահրաշ տարիներ էին, «Յուվենթուսը» միշտ կլինի իմ սրտում: Ես հայտարարել եմ հեռանալու մասին, քանի որ երկուշաբթի կհրապարակվի ակումբի տնօրենների ցուցակը, որտեղ իմ անունը չի լինի: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի պատմել այդ մասին ավելի շուտ, քան ինչ-որ մեկը սպեկուլյացիաներ կսկսի այդ իրավիճակի շուրջ:

Կարող եմ հաստատ ասել, որ ես չեմ լինի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածու, տվյալ պահին դա ինձ չի հետաքրքրում: Ավելի ուշ մենք մանրամասն կբացահայտենք ստեղծված իրավիճակը, իսկ հիմա ես անհրաժեշտություն տեսա հայտարարել հեռանալու մասին»,- Մարոտային է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Մարոտան թուրինյան ակումբ է եկել 2010 թվականին: Տնօրենը ակումբ բերեց Անտոնիո Կոնտեին, ում ղեկավարութամբ թուրինցիները 3 անգամ հաղթեցին Իտալիայի առաջնությունը, այդ թվում՝ իրենց առաջին չեմպիոնությունը վերջին 8 տարիների ընթացքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս