Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը
168.am-ը Արցախի ՊԲ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 29-ի գիշերը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է 40 անգամ, եղել է 379 կրակոց։
Երեկ տեղեկացրել էինք, որ հրդադարի ռեժիմը խախտվել է թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերից հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով միջոցներ են ձեռնարկվելու հրադադարի խախտման դեպքերը կանխելու վերաբերյալ։