Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսը դեմ չի լինի, եթե դուստրը որոշի թենիսով զբաղվել

ԱՄՆ-ն ներկայացնող աշխարհահռչակ թենիսիստ Սերենա Ուիլյամսը կաջակցի դստերը, եթե վերջինս որոշի զբաղվել թենիսով:

Այս մասին գրում է tennis World USA-ը: «Եթե նա ցանկանա խաղալ, ես ամբողջովին կպաշտպանեմ նրան և կօգնեմ: Կապ չունի, թե կյանքի ինչպիսի ուղի ինքն իր համար կընտրի Օլիմպիան»,-ասել է ամերիկուհին:

Ավելի վաղ Սերենա Ուիլյամս ասել էր, որ չի ցանկանա որ աղջիկը դառնա թենիսիստ: Սերենա Ուիլյամսն ամուսնացած է ամերիկահայ միլիոնատեր, «Reddit» ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: Նրանց դուստրը`  Օլիմպիա Ալեքսիս Օհանյանը ծնվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930