
Կնոջ հանդիպումն այլ տղամարդկանց հետ կանխելու նպատակով նրան փակի տակ է պահել

Կնոջն ազատությունից զրկելու և նրան փակի տակ պահելու համար տղամարդուն մեղադրանք է առաջարվել:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով մի կնոջ հետ և վերջինիս հանդիպումը այլ տղամարդկանց հետ կանխելու նպատակով 2018թ. հուլիսի 25-ին ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գտնվող բնակարանում կնոջ կամքին հակառակ պահել է փակի տակ՝ բանալիով փակել է բնակարանի մուտքի դուռը և հեռացել՝ այդկերպ ազատությունից ապօրինի զրկելով նրան՝ արգելափակելով նրա ազատ տեղաշարժը:
Հակոբին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով: