Բաժիններ՝

Մի՛ դատեք, որ չդատվեք

«Մի’ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատում եք, նրանով պիտի դատվեք, ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» (Մտթ. 7:1): Սա բացարձակ ճշմարտություն է, չափանիշ. այն չի պահանջում ոչ՛ հերքում և ոչ՛ էլ ապացույց, այն հասկանալի է բոլոր մարդկանց, սակայն ոչ բոլորն են «խոնարհ» կատարում այս պատվիրանը:

Մենք շատ հաճախ ենք դատում մարդկանց և մի պահ մոռանում ենք, որ մենք էլ ունենք մեր սեփական մեղքերը: Երբեմն, մարդկանց դատելիս մենք դիմացինի մեջ տեսնում ենք այն թերություններն ու մեղքերը, որն իրականում մեր մեջ է, բայց դիմացինին դատելը շատ ավելի հեշտ է, քան սեփական սխալները տեսնելը:

Դատաստանն Աստծունն է, և մենք իրավունք չունենք ապաշխարհությամբ կամ խոստովանությամբ ապրող մարդուն դատելու:

Ինչպես Սուրբ հայրերից մեկն է ասել. «Երբ եղբորդ տեսնես մեղք գործելուց, մի՛ դատիր նրան ու մի՛ հրապարակիր նրա գործածը, որովհետև դու տեսնում ես նրա մեղանչելը, իսկ ապաշխարհությունը չես տեսնում»:

Ապաշխարհությունը և խոստովանությունը միակ ճշմարիտ ճանապարհն է՝ ինքնամաքրման և կատարելագործման համար:

Ով մեկ անգամ զղջացել, ապաշխարհել, հաղորդվել է եկեղեցում, նա գիտի այդ քաղցրությունը, քանի որ միայն այս ճանապարհով է մարդ նորից ներդաշնակվում իր Արարչի հետ, իսկ երբ մարդը ազատված է մեղքերից, նա կարող է իր իսկ նմանին ճշմարիտ օրինակ լինել: Այս կերպ ազատելով նրան մեղանչելուց, հակառակ պարագայում տեղին կլինի Հիսուսի խոսքերը մեջբերել. «Մի՛թե կարող է կույրը կույրին առաջնորդել, չ՞է որ երկուսն էլ փոսը կընկնեն»:

Մարիետտա Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս