««Լիվերպուլը» պատրաստ է դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն». Սարի
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կիսվել է ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ տնային խաղի սպասումներով, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
««Լիվերպուլը» պատրաստ է խաղին: Նրանք հանդիսանում են թոփ-մակարդակի թիմ: Նրանց գլխավոր մարզիչն արդեն 4 տարի աշխատում է ակումբում: Հիմա նրանք պատրաստ են դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն:
Այսօր մեզ սպասվում է ուրիշ խաղ, ուրիշ մրցաշարում, ուրիշ մեկնարկային կազմով: Կարծում եմ՝ չորեքշաբթի կրած պարտությունից հետո «Լիվերպուլը» կդառնա ավելի վճռական: Մեզ համար դժվար էր այն խաղում, դժվար կլինի նաև այսօր»,- Սարիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը