8 մասնագիտություններ, որոնք ազդում են հոգեկան աշխարհի վրա
Ասում են՝ ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու:
Այս ասացվածքը կարելի է մի փոքր ձևափոխել ու ասել` ասա, թե ինչ ես զբաղվում դու, ասեմ` ինչպիսին ես դու:
Իրականում բավականին երկար ժամանակահատված, 5 և ավելի տարիներ հետո մասնագիտությունն անխուսափելիորեն մարդու անձի վրա համապատասխան դրոշմ է դնում, այդ թվում՝ նաև նեգատիվ, չնայած, թվում էր, թե իր էության մեջ ոչ մի ոչ ադեկվատ բան չունի:
Ստորև ներկայացնենք այդպիսի մասնագիտությունների ոչ ամբողջական ցանկը:
1. Իրավաբան:
Որպես կանոն` այս մասնագիտությունն ընտրում են շատ կասկածամիտ ու բծախնդիր մարդիկ: Ժամանակի հետ բնավորության այս գծերը հաճախ աբսուրդի են հասնում, ինչը նորմալ մարդկանց վանում է նրանցից, քանի որ անգամ անձնական հարաբերություններում իրավաբանները սկսում են ինչ-որ դավեր փնտրել: Վերջապես, նրանց գերինֆորմացվածությունը կարող է նրանց վերածել ձանձրալի մարդկանց:
2. Հաշվապահ:
Հայտնի մի կատակ կա, ուր ասվում է, որ հաշվապահն ախտորոշում է: Եվ իսկապես, որոշ մարդիկ այնքան են մտնում իրենց գործարար կերպարի մեջ, որ անգամ այդ մանրակրկտությունն ու թվերի նկատմամբ սերը փոխադրում են իրենց անձնական կյանք: Հաշվապահների մոտ ընդունված է ամեն ինչ անել հստակ ու ճիշտ, քանի որ ինչ-որ նոր ու էքստրեմալ մի բան նրանց մոտ վախ է առաջացնում ու զգուշավորության մղում: Ժամանակի հետ այս մասնագիտության տեր շատ մարդիկ վերածվում են սարսափելի սնոբների ու ձանձրալի մարդկանց: Դրանից խուսափելու համար հաշվապահները պետք է պարբերաբար կտրվեն թղթերից ու ավելի շատ շփվեն մարդկանց հետ, քանի որ այլապես ռիսկ կա՝ վերածվել այնպիսի մարդկանց, ում կյանքը միայն թվերից ու ստորակետներից է բաղկացած:
3. Բժիշկ:
Նկատի են ունենում այն բժիշկներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում բախվում են լուրջ հիվանդությունների, տառապանքների ու մահվան հետ: Բժիշկն իր հիվանդների համար շատ մեծ պատասխանատվություն է վերցնում: Հաճախ բժիշկների անտարբերությունը, ցինիզմն ու էմոցիոնալ պարփակվածությունը սոսկ պարտադրված հոգեբանական պաշտպանվածության փորձ է սթրեսներից, որոնք առաջանում են տառապանքներին անընդհատ հետևելու հողի վրա:
Հոգեբաններն այդ մասնագիտության տեր մարդկանց խորհուրդ են տալիս իրենց ներքին խնդիրներն ու մտահոգությունները կիսել մտերիմ մարդկանց հետ, ինչպես նաև չմոռանալ կարեկցանքի մասին, որին այնքան սպասում են հարազատները:
Ծառայողական տհաճությունները և հոգսերը պետք է թողնել աշխատավայրում, իսկ դրա սահմաններից դուրս աշխատել ամեն կերպ խուսափել լրացուցիչ սթրեսից:
3. Զինծառայող:
Ինչպես հայտնի է, զինվորականները խիստ կարգապահության կողմնակից մարդիկ են: Ցավոք, հաճախ նրանք դա կիրառում են անգամ իրենց հարազատների ու մտերիմների նկատմամբ` վերածվելով տնային բռնակալի: Հոգեբանները պնդում են, որ զինվորականները ժամանակի հետ ձեռք են բերում անձի պրոֆեսիոնալ դեֆորմացիայի այնպիսի ձև, որը արդեն գործնականորեն հնարավոր չէ ուղղել: Սպան կենսակերպ է:
4. Լրագրող:
Լրագրողի մասնագիտություն ընտրած մարդիկ, որպես կանոն, շատ համեստ են ու գերադասում են մնալ ստվերում: Բացի դրանից, նրանք հետաքրքրասեր են: Իհարկե, լրագրողական պրակտիկան այս բոլոր որակները զարգացնում է, որի արդյունքը միշտ չէ, որ լավն է: Մարդը կարող է եսակենտրոն ու բացահայտ անտակտ դառնալ, նրա մոտ կարող է ձևավորվել պաթոլոգիկ համոզմունք, որ ինքն ապրում է ոչ իր կյանքը:
5. Ուսուցիչ:
Այս մասնագիտությունն ընտրած մարդիկ հաճախ մեծամիտ են: Որպես կանոն` նրանց մոտ բարձրացված է ինքնագնահատականը, ընդ որում, անկախ պրոֆեսիոնալիզմի աստիճանից:
Հեշտ է լինել երևացող ու նշանակալից՝ երեխայի ֆոնին, ով դեռ իրեն լիովին չի բացահայտել, ու երբեմն ուսուցչի` իր նկատմամբ ունեցած կարծիքը վերածվում է ավտորիտարիզմի, եթե ոչ՝ աշակերտների, ապա՝ տան անդամների նկատմամբ: Ուսուցիչները հատկապես կարիք ունեն իրենց ուրիշի տեղը դնելու հմտություն ձևավորել իրենց մեջ, ինչպես նաև իրենց մեջ պետք է կուլտիվացնեն համեստությունն ու հանդուրժողականությունը:
6. Հոգեբան:
Գաղտնիք չէ, շատ մարդիկ, ովքեր որոշել են հոգեբան դառնալ, նախ և առաջ ուզում են գլուխ հանել իրենք իրենցից, այլ ոչ թե ապագա հիվանդների խնդիրներից: Ըստ էության, պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք անընդհատ ստիպված են տեսնել ուրիշների շեղումերը, հոգեբանները չեն կարողանում ազատվել իրենց սեփական «որդերից»: Ավելին, անձնական խնդիրները հաճախ խորանում են: Բացի դրանից, մարդկային բնույթը լավ իմանալու շնորհիվ հոգեբանները հեշտությամբ մանիպուլյատորներ են դառնում, որոնք կարող են անխղճաբար իրենց շրջապատող մարդկանց օգտագործել իրենց իսկ շահադիտական նպատակների համար:
Հոգեբանները պետք է հստակ տարանջատեն իրենց մասնագիտական ու անձնական կյանքը, ինչպես նաև սովորեն մարդկանց միայն որպես հերթական հետազոտության համար հարմար նյութ ընկալել:
7. Վաճառքի գծով մենեջեր:
Ապրանք վաճառելը, հատկապես, եթե այն ոչ լիկվիդային է, արվեստ է, որն այս կամ այն չափով մարդուն ստիպում է խորամանկել, իսկ երբեմն նույնիսկ` պարզապես խաբել: Ձորձառու վաճառողները, որպես կանոն, շատ հնարամիտ մարդիկ են: Այս մասնագիտության թերություններից է նաև չափից առավել շատախոսությունն ու նույնքան չափազանց արտիստիզմը, որոնք կարող են դառնալ անբնականության պատճառ ամենօրյա կյանքում: Այդպիսի մարդկանց խորհուրդ են տալիս հաճախ հեռանալ աշխատանքի մասին մտքերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը