Մաքքարթնին նշել է Լենոնի հավանած իր միակ երգը
Սըր Պոլ Մաքքարթնին «60 minutes»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցյալում Ջոն Լենոնը միայն մեկ անգամ է գովաբանել իր երգը, որը գրվել էր The Beatles-ի համար։
Բրիտանացի երաժիշտը պատմել է, որ իր միակ կոմպոզիցիան, որի մասին Լենոնը դրական է արտահայտվել, դարձել է «Here, There and Everywhere»-ը՝ խմբի «Revolver» խորագրով յոթերորդ ալբոմից: Լսելով երգը՝ Լենոնն ասել է. «Սա իրոք լավ երգ է, բարեկամս»: Ինձ դուր է գալիս այս երգը»,-հիշում է Մաքքարթնին:
«Ես դա մինչ օրս իմ հիշողության մեջ եմ պահում: Անկեղծ ցավում եմ նրա համար»,-հավելել է երաժիշտը:
Մաքքարթնին նաեւ ընդունել է, որ «Լիվերպուլյան քառյակի» երկու մասնակիցների միջեւ եղել է մրցակցություն, թեեւ ոչ բացահայտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: