 
                        Թավշյա հեղափոխությանը նվիրված թանգարանի փոխարեն՝ պետք է բացել Արցախի ազատամարտի թանգարան
 
                                    Հայաստանի նկարիչների միության նապագահ Կարեն Աղամյանն անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, որ պատրաստվում է բացել թավշյա հեղափոխությանը նվիրված ժամանակավոր թանգարան, ասաց, որ դրա փոխարեն՝ պետք է բացել Արցախի ազատամարտին նվիրված թանգարան։
«Առաջին հերթին՝ կբացեի ապրիլյան, ավելի շուտ՝ Արցախի պատերազմի հերոսներին նվիրված թանգարան, փաստորեն, Հաղթանակի զբոսայգու թանգարանն ինչ-որ չափով արտացոլում է այդ ազատամարտը, բայց սա այն չէ, մենք հազարամյակներով չենք ունեցել նման մեծ հաղթանակ ու հանկարծ ազատագրեցինք մեր հողերը։ Ի դեպ, Հայաստանում չկա որևէ հուշարձան՝ նվիրված Արցախի ազատամարտին, ամոթ է, կամ կա մի փոքր սյուն դրած, այն էլ՝ չգիտենք, թե որտեղ է»,- եզրափակեց Կ. Աղամյանը։
Զվարթ Խաչատրյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        