Բաժիններ՝

«Եթե երկինքը լսեր երեխաների աղոթքները, աշխարհում ոչ մի կենդանի ուսուցիչ չէր մնա»

Դպրոցի և ուսուցիչների մասին 14 մտքեր

1. Դպրոցը մեզ պատրաստում է կյանքի այն աշխարհում, որը գոյություն չունի։

Ալբեր Քամյու, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

2. Մենք սովորել են մեր երեխաներին ասել, որ պետք է դպրոցում լավ սովորել, որ կյանքում ինչ-որ բանի հասնես։ Սակայն, թվում է, հայտնի գիտնականներ կամ պարզապես հաջողակ մարդիկ դարձածներից շատերն այնքան էլ չեն սիրել դպրոցը։

Կարդացեք նաև

3. Մենք, ցավոք, սովորում ենք դպրոցի, այլ ոչ կյանքի համար։

Սենեկա, հռոմեացի փիլիսոփա, բանաստեղծ ու պետական գործիչ։

4. Դասարանները լի են հաճելի երեխաներով, բայց աշխարհը լի է հիմար մարդկանցով։

 Հելվեցիոս, ֆրանսիացի գրող ու փիլիսոփա։

5. Տնային աշխատանք հանձնարարելով՝ ուսուցիչները ձգտում են աշակերտ դառնալ, իսկ դառնում են ծնող։

Ժորժ Սիմենոն, գրող, կոմիսար Մեգրեի մասին դեդեկտիվների հեղինակ։

6. Մեր ժողովրդի ապրած տառապանքների ցանկում արժեր ներառել նաև պարտադիր դպրոցական ընթերցանությունը։

Ստանիսլավ Եժի Լեց, լեհ գրող-երգիծաբան ու աֆորիզմների հեղինակ։

7. Մենք սովորում ենք ողջ կյանքում՝ չհաշված այն 10 տարիները, որը դպրոցում ենք անցկացրել։

Գաբրիել Լաուբ, գրող և լրագրող։

8. Ում որ Աստվածները ցանկանում են պատժել, ուսուցիչ են դարձնում։

Սենեկա։

9. Կրթությունն այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռացվում է այն ամենը, ինչ սովորեցրել են։

Ալբերտ Էյնշտեյն, ֆիզիկոս-տեսաբան, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

10. Մենք ինքներս պետք է հավատանք նրան, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին։

Վուդրո Վիլսոն, ԱՄՆ 28-րդ նախագահ։

11. Միայն ամենահիմարներին ու ամենախելացիներին հնարավոր չէ ուսուցանել։

Կոնֆուցիոս, Հին Չինաստանի մտածող ու փիլիսոփա։

12. Սովորել կարող ես միայն այն, ինչ սիրում ես։

Յոհան Վոլֆհանգ ֆոն Գյոթե, գերմանացի բանաստեղծ։

13. Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ դպրոցական պարապմունքները խանգարեն իմ կրթությանը։

Մարկ Տվեն, ամերիկացի գրող։

14. Եթե երկինքը լսեր երեխաների աղոթքները, աշխարհում ոչ մի կենդանի ուսուցիչ չէր մնա։

Պարսկական ասացվածք։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս