
«Արտֆուդ» ընկերության արդիականացման համար այս տարի ներդրվել է 3.5 մլն դոլա

«Արտֆուդ» ընկերության արդիականացման համար այս տարի ներդրվել է 3.5 մլն դոլար։ Ընկերության ղեկավար Վաչագան Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ գործարանը հագեցվել է լոլիկի վերամշակման համար նոր սարքավորումներով։
Այս տսրի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է։ Ընկերության աշխատակիցների թիվն ավելացել է 25%-ով՝ կազմելով ավելի քան 1000 աշխատակից։
168.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները նշեցին, որ բաժնետերերի փոփոխությունից հետո, բացի սարքավորումների թարմացումից, նաև իրենց աշխատավարձի չափն է փոխվել՝ օրական 3000 դրամից դառնալով 3500 դրամ։