13 նշան, որ նա քեզ երբեք չի սիրի այնպես, ինչպես դու արժանի ես

1. Նա չի բավարարում քեզ մտավոր մակարդակում:
Մի բան է՝ բավարարել մարմնիդ պահանջմունքներն անկողնում, բոլորովին այլ բան՝ այն, թե ինչ է տեղի ունենում ննջարանից դուրս: Սա պակաս կարևոր չէ: Խթանո՞ւմ է արդյոք նա քո գիտակցությունը: Դուք կարողանո՞ւմ եք արդյոք զրուցել խորը, լուրջ թեմաների շուրջ, թե՞ ամեն ինչ հանգում է սոսկ սեքսին: Եթե ձեր միջև կապ չկա, երբ դուք հագնված եք, ավելի լավ է առանց նրա լինես:

2. Նրա համար խորթ է ռոմանտիկան:
Մենք չենք խոսում այն մասին, որ տղամարդը բարձրանա տանիք ու այնտեղից գոռա քո հանդեպ տածած իր սիրո մասին կամ գնի միլիոն վարդեր: Մենք խոսում ենք մանրուքների մասին, որոնք նշանակություն ունեն` քեզ համար թեյ պատրաստելը կամ քո սիրելի շոկոլադը գնելը, երբ դու ծանր օր ես ունեցել: Սրանք մանրուքներ են, որոնք հոգատարություն ու սեր են արտահայտում:

3. Նա եսասեր է:
Իսկ դու պետք է զգաս, որ նա քո մասին է մտածում, այլ ոչ թե՝ իր: Սա նշանակում է հիշել, որ դու ելակի նկատմամբ ալերգիա ունես կամ չես սիրում մանուշակագույնը: Սա նշանակում է՝ քեզ sms հաղորդագրություն ուղարկել, որովհետև ինքը հիշել է, որ այսօր քեզ համար կարևոր օր է աշխատավայրում: Սա քո` կինոթատրոնում շարքի մեջտեղում նստել չսիրելը հիշելն է տոմս գնելիս: Եթե քո զուգընկերը նման բաներ չի անում, պարզ է, որ նա ավելի շատ իր մասին է մտածում:

4. Նա քեզ չի աջակցում:
Աջակցության պակասը կարող է շատ ակնհայտ չլինել, այնպես որ, ուշադրություն դարձրու փոքր ակնարկների վրա: Օրինակ, միգուցե նրա տրամադրությունն ընկնում է ամեն անգամ, երբ դու բարձրանում ես ծառայողական աստիճաններով կամ հասնում ես ինչ-որ նպատակի: Եթե նա չի կարողանում ուրախանալ քեզ համար, ուրեմն դու ավելի լավին ես արժանի:

Կարդացեք նաև

5. Նա իր որոշումները կայացնելիս քեզ նկատի չի ունենում:
Եթե նա քեզ հետ չի քննարկում ու քեզնից խորհուրդ չի հարցնում կարևորագույն որոշումներ կայացնելիս, հավանական է, որ նրա համար մեկ է, թե դրանք քեզ վրա ինչպես կազդեն: Եթե դու նրա պլանների մեջ չես մտնում, ժամանակն է առաջ ընթանալ, բայց արդեն՝ առանց նրա:

6. Նա քեզ ստիպում է շարունակ ինչ-որ բան կռահել:
Դու հստակ չգիտես, թե ինչ է նա զգում քո նկատմամբ, և կարծես թե դա նրան դուր է գալիս: Արդեն անցել են շաբաթներ կամ տարիներ, բայց ամեն ինչ նույն կերպ է, իսկ դա նորմալ չէ: Դու պետք է վստահ լինես քո հարաբերություններում:

7. Դու քեզ նրա հետ անվտանգ չես զգում:
Միգուցե նա հաճախ է իրեն թույլ տալիս խմած ղեկին նստել, կամ տաքարյուն ու բռնկվող է, ագրեսիվ ու հաճախ է կռիվների մեջ ընկնում: Նա չի մտածում քո անվտանգության մասին: Դու քեզ անվտանգ պետք է զգաս ֆիզիկապես և էմոցիոնալ մակարդակում: Դու քո զուգընկերոջը պետք է վստահես քո զգացմունքները, որպեսզի նա հետո դրանք քո դեմ չօգտագործի:

8. Նա շարունակ ստիպում է քեզ ավելին ուզել:
Երբեմն քեզ մոտ զգացողություն է առաջանում, որ դու ամբողջովին գոհ չես ձեր հարաբերություններից: Դրան պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա քո կանխազգացումն է քեզ ասում, որ ինչ-որ բան այն չէ: Եթե դու անտեսես դա, քեզ կայցելի ընկճախտը:

9. Նա կոպիտ է ուրիշների, սակայն՝ ոչ քեզ հետ:
Ուրախանալու բան չկա: Վաղ թե ուշ ուրիշների նկատմամբ դրսևորվող նրա կոպիտ վարքագիծը կանցնի նաև քեզ: Եթե մարդը բարի է ու հարգալից, ապա նա այդպիսին է գրեթե բոլորի հետ:

10. Նա ուզում է փոխել քեզ:
Միգուցե նա ուզում է, որ դու փոխես մազերիդ գույնը կամ այլ կերպ հագնվես: Կամ ասում է, որ նիհարես կամ աշխատանքդ փոխես: Նա շատ բան կարող է ուզել. Դա քո խնդիրը չէ: Նա պետք է քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին դու կաս, պետք է հարգի այն, ինչ դու կյանքից ուզում ես:

11. Նա թաքցնում է քեզ:
Գիտե՞ն արդյոք նրա մտերիմները քո մասին: Եթե նա քեզ երբեք չի հրավիրում հանդիպել իր մտերիմների հետ, եթե ոչ ոքի քեզ որպես իր ընկերուհու չի ներկայացնում, ապա նա ակնհայտորեն ցանկանում է ձեր հարաբերությունները գաղտնի պահել:

12. Նա քննադատում է այն ամենը, ինչ դու անում ես:
Նրան դուր չի գալիս քո արած ոչ մի բանը, կամ ասում է, որ ինքն ավելի լավ է անում: Արդյունքում` դու քեզ կսկսես անօգուտ զգալ: Եթե նա քեզ չի գնահատում, քեզ ուրիշ մարդ է պետք:

13. Նա չի լուծում ձեր հարաբերություններում առաջացած խնդիրները:
Վեճից հետո դուք միգուցե և հաշտվում եք, սակայն խնդիրը մնում է անլուծելի: Նա երբեք չի ուզում ինչ-որ բան քննարկել, և դուք անընդհատ վիճում եք նույն բանի շուրջ: Ավելի վատ է, եթե նա չի ուզում ուղղել ինչ-որ բան: Նշանակում է՝ նա չի սիրում քեզ այնպես, ինչպես դու արժանի ես: Եթե նա սիրեր, նա կաշխատեր ձեր հարաբերություններն ավելի լավը դարձնելու ուղղությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս