Բաժիններ՝

Անվարորդ տրամվայ կհայտնվի Պոտսդամում

Պոտսդամում սկսվել է աշխարհում առաջին ինքնագնաց տրամվայի թեստավորումը: Այդ մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը: Փորձարկումների ընթացքում անվարորդ տրամվայն հաջողությամբ անցել է վեցկիլոմետրանոց երթուղին: Այդ ընթացքում խցիկում գտնվում էր վարորդը՝ համակարգչային խափանման դեպքում վթարից խոսափելու համար:

Ինչպես նշում է հրատարակությունը, նախքան այս փոխադրամիջոցը կհայտնվի Պոտսդամի փողոցներում, պետք է որոշ ժամանակ անցնի. անհրաժեշտ է տրամվայի համակարգիչներին «սովորեցնել» իրենց գործողությունները համաձայնեցնել ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների, օրինակ՝ ավտոմոբիլների հետ: Ուստի անվարորդ տրամվային դեռեւս թույլատրված չէ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930