Բաժիններ՝

Ինչո՞ւ են խելացի մարդիկ առավել միայնակ

Արդյո՞ք սոցիալական հմտությունների բացակայությունը բարեպաշտ լինելու նշան է։ Իհարկե, ոչ միշտ։ Եվ ինտելեկտ ասելով՝ այս վերլուծության հեղինակները չեն ենթադրում գիտական աստիճաններ և «խելքի չափման» այլ ավանդական եղանակներ։ Նրանք հղում են կատարում էմոցիոնալ ինտելեկտին։

Իսկ ի՞նչ է դա։

Էմոցիոնալ ինտելեկտը ինքդ քեզ հետ ազնիվ լինելու ունակությունն է, ռեֆլեքսիան, անծանոթ մարդու համար բաց լինելու կարողությունը, քո ոչ տրիվիալ ու հուզող կողմերը բացահայտելը, և ամենագլխավորը՝ խորը և բարդ զգացողությունների այն սպեկտրն արտահայտելը, որոնք քո միջով են անցնում։

Եվ պարզվում է, մենք դրան այնքան էլ սովոր չենք։ Մեզ համար ավելի հանգիստ է նորմալության մասին սփոփիչ պատկերացումներով ապրելը։ Եվ ներքին քննադատը, որը կողմնորոշվում է դեպի այդ կարգավորումը, մի կողմ է նետում ավելի հետաքրքիր, շռայլ ու վայրի կողմերը։

Կարդացեք նաև

Բաց թողնելով ու թաքցնելով տագնապային, բայց զարմանալի մտքերը, մենք թողնում ենք էմոցիաների լայն սպեկտրը չզգացված, չապրված։ Ի դեպ, այստեղ հաճախ ի հայտ է գալիս անքնություն՝ որպես պատասխան այն ամենի համար, ինչ մենք փորձել ենք չնկատել ցերեկը։ Այդ դեպքում այդ ամենը վերապրել ինքդ քեզ թույլ տալու հնարավորությունը, այսինքն՝ էմոցիոնալ ինտելեկտը, կարող է գնահատվել՝ որպես խիզախության ինքնատիպ տեսակ։

«Տարօրինակ լինելու» վախը հաղթահարողները դառնում են էմոցիոնալ ավելի հարուստ։ Չէ՞ որ դուք չեք նկատել, որ հաճախ հանճարները առաջ են քաշում մտքեր, որոնց մասին դուք էլ եք մտածել, բայց բարեհաջող կերպով անտեսել եք։ Ահա, հենց դրա մասին է խոսքը։ Կա ճշմարտություն և այդպիսի խիզախության համար հատուցման ժամ։ Բնականաբար, մարդիկ, ովքեր այնքան էլ լիովին իրենց չեն դնում սովորականի շրջանակի մեջ, հաճախ հանդիպում են իրենց հասցեին ուղղված նյարդայնության ալիքի ու բախվում ընդունված չլինելու հեռանկարին։

Նրանց խոսքը կարող է հնչել՝ ինչպես ավելի նուրբ, այնպես էլ՝ առավել սպառնալից, քան ընդունված է։

Ցավոք, բավականաչափ քիչ մարդիկ են պատրաստ ազնիվ լինել իրենք իրենց հետ ու իրենց թույլ տալ ունենալ ողջ էմոցիոնալ դիապազոնը։ Բայց ընդհանրացման դեմ պայքարի մի եղանակ կա, որը զգում են էմոցիոնալ ինտելեկտուալները։ Դա արվեստն է։ Արվեստում իր արտահայտությունն է գտնում այն ամենը, ինչը չի կարող արտահայտված լինել սովորական սոցիալական կոնտեքստներում։

Հնարավոր է, արժե վերագնահատել նաև ընկերության ստանդարտ ընկալումը։ Հնարավոր է, ձեր լավագույն ընկերները 250 տարի առաջ են ապրել։ Բայց նրանք ունակ են ձեզ հասկանալ, իսկ դուք նրանց՝ ոչ։ Բայց ամեն դեպքում կցանկանայիք, որ ձեր շրջապատում ավելի ու ավելի շատ մարդիկ ունակ լինեին ընդլայնել իրենց էմոցիոնալ դիապազոնը, և էմոցիոնալ ինտելեկտուալները ստիպված չլինեին ընկերներ փնտրել անցյալում։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս