Թեստ. որ երեխան է կոտրել ծաղկամանը
Թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորության առանձնահատկությունները: Ո՞ր երեխան է կոտրել ծաղկամանը:
A. Այս ընտրությունն ամենաակնհայտն է թվում: Երեխայի հայացքն ուղղված է ներքև և տպավորություն է ստեղծվում, որ նա զղջում է կատարվածի համար: Միայն նա է կանգնած աջ կողմում, մյուսները նրան են նայում ձախ կողմից և կարծես դատապարտում են նրան: Բայց այսքանը բավարա՞ր է մտածելու համար, որ նա է մեղավորը:
Եթե կարծում եք, թե ծաղկամանը հենց այս երեխան է կոտրել, զգուշավոր եք, միշտ նկատում են մանրուքները: Ուշադրություն եք դարձնում մարդկանց ժեստերին, դժվար է խաբել ձեզ: Պատասխանատու եք:
B. Ավագ դուստրը, ով պատասխանատվություն է կրում մյուսների համար, երբ մայրիկն այլ գործերով է զբաղված: Աղջիկը նայում է A երեխային՝ կարծես ցույց տալով մեղավորին: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ աղջկա հայացքն ավելի շատ մխիթարող է, քան դատապարտող:
Եթե կարծում եք, որ հենց այս աղջիկն է մեղավորը, կարծում եք, որ կարևոր է հասկանալ մարդկանց, ոչ թե դատել նրանց և արդարություն որոնել այնտեղ, ուր սեր է հարկավոր: Գիտակից մարդ եք, ով հասկանում է մյուսների խնդիրները: Նպատակասլաց եք: Վաղ թե ուշ հասնում եք ձեր նպատակներին:
C. Այս երեխայի ձեռքերը գրպանում են, նա անհանգիստ տեսք ունի: Թվում է՝ նա մեղադրում է A երեխային, բայց առանց դրական էմոցիաների:
Եթե ձեր կարծիքով՝ մեղավորն այս երեխան է, լիդեր եք: Գործում եք հօգուտ մարդկանց բարօրության, քանի որ դա հնարավորություն է տալիս կրկնապատկել եկամուտը:
D. Երեխան մոտ է կանգնած մայրիկին, հնարավոր է՝ վախենում է հետևանքներից, որոնք կարող են առաջանալ ծաղկամանի կոտրվելու հետևանքով:
Այս երեխայի ընտրությունը վկայում է այն մասին, որ պատասխանատու եք, հուսալի, կարող եք հաջողություն ունենալ ամենում, ինչով զբաղվում եք: Միշտ ձգտում եք ավելի լավը դառնալ, հասնել նպատակներին, որոնք դրել եք ձեր առջև: Վստահում եք մարդկանց, զգացմունքային եք:
Նյութը infoniac.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը