
Լոնդոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների բազմությանը

Առնվազն երեք մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ ավտոմեքենան հետիոտների բազմությանը վրաերթի է ենթարկել իսլամական կենտրոնի մերձակայքում: Այդ մասին գրել է The Sun թերթը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենայում եղել են 20-ից փոքր-ինչ բարձր տարիքի երեք տղամարդ եւ մեկ կին: Ինչպես նշվում է, երիտասարդները բացականչում էին հակաիսլամական կարգախոսներ: Ավտոմեքենայով վրաերթից առաջ նրանք կոնֆլիկտ են ունեցել իսլամական կենտրոնի այցելուների հետ:
Ոստիկանությունը գործ է հարուցել ատելության հողի վրա կատարված հանցագործության փաստով, բայց միջադեպը չի դիտում որպես ահաբեկչական գրոհ: Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: