Բաժիններ՝

«Տղաս ասում է, որ ինձանից լավը կլինի, բայց շուտով նա կհասկանա, որ դա դժվար է». Կրիշտիանու Ռոնալդու

Հինգ «Ոսկե գնդակ» նվաճելը հեշտ խնդիր չէ: «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր տղայի մեծ հավակնությունների մասին:

«Ես հուսով եմ, որ Կրիշը՝ իմ տղան, նման կլինի հայրիկին: Նա ասում է, որ ինձանից լավը կլինի: Բայց կարծում եմ՝ շուտով նա կհասկանա, որ դա դժվար է»,- Ռոնալդուին է մեջբերում Football Italia-ն:

Կրիշտիանու-կրտսերը ծնվել է 2010թ. հունիսի 17-ին: Իտալիայի առաջնության մեկնարկում Կրիշտիանու-ավագը խփել է 2 գնդակ և կատարել է 1 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930