Բաժիններ՝

«Մի անգամ «Ռեալն» ուղարկեց ինձ 10 համարի մարզաշապիկ, բայց սերը դեպի «Ռոման» հաղթեց». Տոտտի

Ֆրանչեսկոն հավատարմության մարմնացում է: «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է այն մասին, թե ինչպես է ցանկացել իրեն ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:

«Իմ կարիերայում եղել է ժամանակահատված (2004-2005թթ.), երբ «Ռեալն» անում էր ամեն ինչ ինձ ձեռք բերելու համար: Նրանք ուղարկեցին ինձ 10 համարի մարզաշապիկ իմ ազգանվամբ, որպեսզի ես որոշեմ տեղափոխվել:

Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ ընտրել, և սպասողական դիրք գրավեցի: Ի վերջո հաղթեց սերը: Իմ սերը «Ռոմայի», Հռոմի և ակումբի երկրպագուների նկատմամբ: Իմ սերը յուրաքանչյուրի նկատմամբ, ով օգնել է ինձ խաղալ «Ռոմայի» կազմում 25 տարի և լինել մեկ ակումբի մարդ»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Fooball Italia-ն:

Տոտտին հանդես է եկել հռոմեացիների կազմում 1992-2017թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս