Վրաստանի նախագահական ընտրություններում մրցակիցների թիվը կրճատվում է
Ընտրողների ստորագրություններով ցուցակները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցրել են բերել 25 մարդ, որոնք ավելի վաղ դիմել էին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին:
Նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ն պետք է ներկայացնեին ընտրողների առնվազն 25 հազար 923 ստորագրություն: Վերջնական որոշումը ԿԸՀ-ն կընդունի ստորագրությունների հավաստիության ստուգման արդյունքներով:
«Ընտրողների ստորագրություններ են ներկայացրել 25 թեկնածուներ, նրանցից 19-ը կուսակցություններ են, վեցը՝ նախաձեռնող խմբեր»,-ասել է Միքելաձեն:
Վրաստանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին: Սկզբնապես նախագահի թեկնածու գրանցվելու համար ԿԸՀ 1ր դիմել 46 սուբյեկտ, ներառյալ 26 նախաձեռող խումբ եւ 20 քաղաքական կուսակցություն:
Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին