
Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Պետական պահպանության ծառայության և Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի ևտարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին:
«Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել՝
1) Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 3-ամսյա ժամկետում սահմանել Պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները»,- ասված է որոշման մեջ:
«Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի`
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` եռամսյա ժամկետում սահմանել ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները»,- ասված է որոշման մեջ: