
Փրկարարները մարել են Արթիկ քաղաքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանին հարակից 2 բնակելի տնակներում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են բերել քաղաքացիների ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 09:45-ին
Այրվել են առաջին տնակն՝ ամբողջությամբ՝ մոտ 120 քմ, ներսում՝ մոտ 1.5 տոննա ալյուր, մոտ 300 կգ անասնակեր և կենցաղային իրեր, երկրորդ տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, կահույքն՝ ամբողջությամբ և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 120 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: