
ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են իրականացնում՝ ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականի պահանջով. tert.am

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում: Այս մասին գրում է tert.am-ը։
Ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով:
Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:
Ուսանողները նաև հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել:
«2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- շեշտեցին ուսանողները:
Նրանք ընդգծեցին, որ բուհում իրենց պատշաճ պատասխան չի տրվում չարաշահումների վերաբերյալ, ոստիկանության հաղորդագրությունը չեն հերքում, բայց փորձում են «լղոզել»:
«Մենք սպասում ենք հստակ պատասխանների, հաշվետվության, մենք իրավունք ունենք հասկանալ, թե ինստիտուտում ինչ է կատարվում»,- նշեց ուսանողներից մեկը
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։