
«Նա մնում է իր պաշտոնին. մենք նրա հետ շատ երջանիկ ենք». Դոնալդ Թրամփը՝ Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողության մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը: Ինչպես հայտնել էThe Hill թերթը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 18-ին:
«Ես դրանք լուրջ չէի ընդունի,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:- Հումորով վերաբեվեք դրանց»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկատվությունը, թե Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը թողնում է իր պաշտոնը: «Նա մնում է իր պաշտոնին: Մենք նրա հետ շատ երջանիկ ենք: Մենք շատ հաղթանակներ ունենք»,- նշել է պետության ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կլքի իր պաշտոնը:
«Կարծում եմ, որ նա շշմեցուցիչ մարդ է: Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում նախարարի պաշտոնում»,- հավելել է Թրամփը:
Սեպտեմբերի 5-ին The Washington Post թերթը հայտնել Էր, որ առաջիկա մի քանի ամսում Մեթիսը պաշտոնաթող կլինի, իսկ Սպիտակ տանն իբր արդեն սկսել են քննարկել նրա պաշտոնի հնարավոր թեկնածությունները: Անցած շաբաթ Մեթիսին զբաղեցրած պաշտոնից նոյեմբերին նշանակված միջանկյալ ընտրություններից հետո հեռացնելու Թրամփի պլանների մասին հայտնել Էր The New York Times թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: