Դոնալդ Թրամփը և Լեհաստանի ղեկավարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Լեհաստանի նրա պաշտոնակից Անջեյ Դուդան պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը եւ խորացնել կապերը երկու երկրների հետախուզության եւ իրավապահ մարմինների միջեւ: Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը Լեհաստանի նախագահի այցի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 18-ին տարածել է Սպիտակ տունը:
«Այս գործընկերությունը կենսականորեն անհրաժեշտ է աճող սպառնալիքների լույսով, ինչպիսիք են՝ Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, անօրինական ներգաղթը եւ լարվածությունը Մերձավոր Արեւելքում»,-նշել են ԱՄՆ-ի եւ Լեհաստանի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ:
Հուլիսին Դուդան եւ Թրամփը ՆԱՏՕ-ում Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել էին Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության ընդլայնման հարցը: Նույն ամսում ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Լեհաստանի տարածքում ամերիկյան զորքերի մշտական տեղակայման վերաբերյալ Վարշավայի առաջարկությունը, սակայն վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:
Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիման վրա տեղաբաշխված է ամերիկյան տանկային բրիգադ՝ մոտավորապես 3,5 հազար զինծառայողներով: Երկրի տարածքում տեղակայված է նաեւ ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը՝ մոտավորապես 1000 զինծառայողներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: