
Փհենյանը և Սեուլը ռազմական լարվածութան թուլացման միջոցներ են ձեռնարկելու Կորեական թերակղզում

ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Այդ մասին միջկորեական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սեուլում գործող մամուլի կենտրոնը:
«Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվեցին սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու»,- ընդգծել է նախագահը: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նա նշել է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը, իր հերթին, ելույթ ունենալով բրիֆինգում, նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրված ռազմական համաձայնագիրը ավանդ կներդնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում:
Համաձայնագրի տարածված տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: