
Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենան բախվել է ծառին

Սեպտեմբերի 18-ին` ժամը 23:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Մեղրի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 140-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: