
ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջև:
Ինչպես տեղեկացավ «Ժամանակը», քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու:
Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է:
Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ Էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: