
Կիվիի և բանանի մուրաբա

Բաղադրիչներ
1. Կիվի – 5 հատ
2. Բանան – 1 հատ
3. Շաքարավազ – 200 գ
4. Կիտրոնի հյութ – 3 թ/գ
5. Ժելատին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կիվին լվանալ, կեղևազրկել, կտրատել:
2. Բանանը նույնպես կեղևազրկել և կտրատել:
3. Կտրատված կիվին և բանանը լցնել կաթսայի մեջ և մի փոքր մանրացնել բլենդերով:
4. Վրան ավելացնել շաքարավազը, կիտրոնի հյութը, ժելատինը, խառնել և դնել ցածր կրակի վրա:
5. Եռման պահից սկսած եփել 5 րոպե՝ անընդհատ խառնելով: Հետո վերցնել կրակից և կրկնել 1 ժամ անց:
6. Պատրաստի մուրաբան լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը