ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
04.07.2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների 271 և ավել օր ժամկետանց և 31.05.2018թ. դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին: Նշված հնարավորությունը գործում է մինչև 31.12.2018թ. :
Ընձեռնված հնարավորությունը սկսել է անմիջապես մեջ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում և այսօրվա դրությամբ Բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2.000 վարկերի գծով ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ և անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը և որոնք համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, անհրաժեշտ է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչև 31.12.2018թ. այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը մինչև 5 տարի մարման ժամկետով և նոր ժամանացույցով:
Ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հանդիսանում հաշտության պայմանագրի ձևակերպման օրը առաջին մարում կատարելը:
Պարտքի մարման նոր ժամանակացույցն ու հաշտության համաձայնագրի ձևակերպումը տեղի է ունենում հաճախորդի Բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, և տևում է սկսաց 15 րոպեից: