Բաժիններ՝

Հուզիչ լուսանկար Արցախից՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման դահլիճիցղ Aravot.am

Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց լուսանկար, որտեղ երիտասարդ զինծառայողը՝ Արման Օրդուբեկյանը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում է։

Տիգրան Վիրաբյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հուզիչ լուսանկարն, ասաց, որ երիտասարդն ապրիլյան քառօրյա պատերազմին կորցրել է եղբորը՝ Արայիկ Օրդուբեկյանին։ Նա անհամբեր սպասել էր այս ներկայացման Արցախում ցուցադրելուն ու խնդրել հրամանատարին իրեն պարտադիր տանել թատրոն։ Արայիկ Օրդուբեկյանը, ներկայացման ավարտից հետո ասել է, որ արցախյան քառօրյային կորցրած եղբորը վերստին գտավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մեջ։ Հերոսի հայրը նույնպես եղել է դահլիճում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս