Աշխատեցնելով երևակայությունը. ձվածեղի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս
Պանրով Ֆրիտատա՝ 4 չափաբաժնի համար:
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 2 հատ
2. Մաղադանոս – 2 ճյուղ
3. Կանաչ սոխի ցողուն – 1 հատ
4. Պինդ պանիր – 100 գ
5. Ձու – 4 հատ
6. Սերուցք (յուղայնությունը՝ 20%) – 150 մլ
7. Բուսական յուղ – 1 ճ/գ
8. Աղ
9. Աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները խորանարդաձև կտրատել: Պանիրը քերել: Մաղադանոսը և սոխը մանր կտրատել: Խառնել լոլիկների հետ և թեթևակիորեն տապակել ձեթով:
2. Ձվերը հարել սերուցքի հետ, ավելացնել պանիրը և համեմունքներ ավելացնել:
3. Բանջարեղենը լցնել ձվի մեջ և 20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը