
Բուրավետ մարինացված դդում

Բաղադրիչներ
1. Դդում – 500 գ
2. Խնձորի քացախ – 1 բաժակ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Մեխակ – 5 հատ
5. Դարչինի փայտիկ – 1 հատ
6. Ջուր – 250 մլ
7. Քերած կոճապղպեղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Դդումը կտրատել խորանարդաձև կամ շերտատել:
2. Շարել կաթսայի մեջ և վրան լցնել շաքարով և քացախով ջուրը: Թողնել այդ օշարակի մեջ ամբողջ գիշեր:
3. Համեմունքները փաթաթել թանզիֆի մեջ, կապել և դնել մարինադի մեջ:
4. Կաթսան դնել կրակի վրա: Եփել 5-7 րոպե՝ մինչև թափանցիկ դառնալը:
5. Եռացնել օշարակը և եփել դրանում դդումը մինչև «ալ դենտե» վիճակի:
6. Սառեցնել օշարակի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը