Կենդանակերպի 4 նշան, ովքեր ձգտում են կայուն և երկարատև հարաբերությունների
Ցուլ: Չնայած ֆանտաստիկ կամակորությանը՝ Ցուլերը հրաշալի զուգընկեր են դառնում, քանի որ պատասխանատու են, լուրջ, անկեղծ: Կարողանում են կենսուրախ լինել, կենտրոնանալ ընդհանուր նպատակի վրա, ամբողջ ուժով աշխատել դրա իրականացման վրա:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուղիղ են, նրանք միանգամից կհասկացնեն, որ հարաբերությունները դատապարտված են ձախողման կամ կարող են վերածվել միության ամբողջ կյանքի համար: Եթե ցանկանում եք լինել Ցուլի հետ, փորձեք խուսափել պարբերական հակադրություններից և զիջումների գնալ:
Խեցգետին: Համբերատար են, հավատարիմ, պատրաստ են գրեթե ցանկացած բանի՝ սիրելիին ստիպելու համար երջանիկ զգալ: Թեև Խեցգետիններին բնորոշ է հոռետեսությունը, նրանք պայքարում են ամենի համար, ինչ հետաքրքրում է և ինչ թանկ է իրենց համար: Հոգատար զուգընկեր են: Հերաբերություններում Խեցգետնի գլխավոր դրական հատկությունն իրեն զոհաբերելու ձգտումն է:
Կույս: Առաջին հայացքից սառն են, վերլուծող, սակայն բազմաթիվ արժեքներ ունեն: Հաճախ են քննադատում իրենց, փորձում շտկել թերությունները՝ առավելագույնս հոգատար զուգընկեր լինելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի զուգընկերը չի դադարի զարմանալ նրա սիրով և ուշադրությամբ: Ջրհոսների միակ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում բաց լինել բոլորի համար, այդ պատճառով էլ ինտրավերտ են: Բավական պրակտիկ են, չեն սկսում հարաբերություններ, որոնց ապագայի վրա վստահ չեն:
Կշեռք: Հավասարակշռությունն ու ներդաշնակությունն առաջնային են համարում զուգընկերոջ ընտրության հարցում: Հավաքված են, գրավիչ, ձգտում են հարթել ցանկացած կոնֆլիկտ: Հակված են ինքնազոհաբերության, այդ պատճառով հաճախ են խաբում իրենց և շատ բանի վրա աչք փակում: Սակայն, եթե սեր նվիրեք Կշեռքին, որին նրանք արժանի են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այն ձեզ կվերադարձնեն: Նրանք նվիրված են, տրամադրված միայն երկարատև հարաբերությունների:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը