Բաժիններ՝

Նուրբ և անուշաբույր մուրաբա՝ մանդարինից

Բաղադրիչներ

1. Մանդարին – 1 կգ
2. Նարինջ – 1 հատ
3. Շաքարավազ – 1 կգ
4. Ջուր – 1 բաժակ
5. Աղացած կոճապղպեղ – 2 թ/գ
6. Վանիլին – 1 տուփ

Պատրաստման եղանակը

1. Մանդարինը կեղևազրկել և շերտերի բաժանել: Նույնն անել նաև նարնջի հետ:

2. Մրգերը լցնել կաթսայի մեջ և վրան ավելացնել մեկ բաժակ ջուր:

3. Ութ ժամ անց դնել ցածր կրակի վրա և ավելացնել կոճապղպեղը:

4. Եռալուց հետո զանգվածը պետք է եփել մեկ ու կես ժամ՝ անընդհատ խառնելով:

5. Ավելացնել վանիլին և շաքարավազ: Եփել ևս մեկ ու կես ժամ:

6. Լցնել նախապես ստերիլացրած բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930