Բաժիններ՝

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Մոսկվայի Գորկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը: Արտիստուհուն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը սեպտեմբերի 12-ին հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը նշել է, որ բացառիկ ինքնանվիրման, վառ ու ինքնատիպ տաղանդի շնորհիվ Դորոնինային հաջողվել է ստեղծել խորը դրամատիկական կերպարներ, որոնք դարձել են հայրենական թատերական արվեստի ու կինեմատոգրաֆի իսկական գլուխգործոցներ:

«Դորոնինայի ոճը» միշտ էլ իսկական վարպետի աշխատանքն է»,-ընդգծել է Պուտինը: Նա առողջություն, հաջողություններ ու բարօրություն է մաղթել դերասանուհուն: 1987 թվականին Դարոնինան դարձել էՄոսկվայի Մ,Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհին ու գեղարվեստական ղեկավարը՝ այնտեղ բեմադրելով 20-ից ավելի ներկայացումներ, ինչպես նաեւ դերեր կատարելով «Բալենու այգում», «Մակբեթ»-ում եւ այլ բեմադրություններում:

Տատյանա Դորոնինան լայնորեն հայտնի է որպես կինոդերասանուհի:

Նրա համար դեբյուտային դարձավ Զոյայի դերը Միխայիլ Կալատոզովի «առաջին Էշելոնը» մելոդրամայում (1955 թ.): Դերասանուհու առավել հայտնի աշխատանքների թվում են՝ Նադյան՝ «Ավագ քույրը» մելոդրամայում (1966, ռեժիսոր՝ Գեորգի Նաթանսոն), Նյուրան՝ «Երեք բարդի Պլյուշչիխայում» ֆիլմում (1967, ռեժիսոր՝ Տատյանա Լիոզնովա), բորտ-ուղեկցորդուհի Նատաշա Ալեքսանդրովան՝ «Դարձյալ սիրո մասին» մելոդրամայում (1968, Գեորգի Նաթանսոն), Շուրա Օլեւանցեւան՝ «Խորթ մայրը» դրամայում (1973, Օլեգ Բոնդարեւ) եւ այլք: Ընդամենը Դորոնինան նկարահանվել է 15 գեղարվեստական ֆիլմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս