
«Ժոզե Մոուրինիոն լավն է, բայց «Յունայթեդի» համար չէ: Ակումբը պետք է հրավիրեր Խոսեպ Գվադիոլային». Էրիկ Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան կարծում է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պետք է լքի «Օլդ Թրաֆֆորդը»:
««Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է և միշտ կլինի այդպիսին: Նրանք հաղթելու են, ես գիտեմ, որ այդպես է: Բայց ֆուտբոլը, որը ցուցադրում է ակումբը, բավարար լավը չէ: Մարզչի պատճառով նրանք խաղում են ֆուտբոլ, որը չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Դրանում չկա ո՛չ ուրախություն, ո՛չ ստեղծագործականություն:
Ինձ դուր է գալիս Մոուրինիոն: Ժոզեն լավն է՝ որպես անհատականություն, բայց նա չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին». ակումբը պետք է հրավիրեր Խոսեպ Գվադիոլային: Խոսեպը պետք է գար «Օլդ Թրաֆֆորդ», բայց նա հրաշք է ստեղծում այլ ակումբում: Ակումբ, որը անունը ես չեմ կարող տալ»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը