
4 մթերք, որոնք կարող են որովայնի փքվածության պատճառ դառնալ

Որովայնի փքվածությանը կարող են նպաստել մի խումբ գործոններ, այդ թվում՝ սնունդը: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ տհաճ զգացողության պատճառ կարող են դառնալ լոբազգիների, աղի՝ չափից շատ օգտագործումը, ինչպես նաև հետևյալ մթերքը:
Մաստակ՝ առանց շաքարի: Ծամելու ընթացքում ավելորդ օդ է կլանվում, որը հետագայում հայտնվում է նյութափոխանակության համակարգում:
Բացի այդ՝ առանց շաքարի պատրաստվող մաստակն ածխաջրեր է պարունակում, որոնք վատ են յուրացվում օրգանիզմի կողմից:
Սև սուրճ: Եթե ձեր օրգանիզմը չի կարողանում յուրացնել լակտոզան, սուրճին կաթ ավելացնելու դեպքում կարող է որովայնի փքվածություն նկատվել:
Այս տհաճ երևույթի պատճառ կարող է դառնալ նաև սև սուրճը, քանի որ դրա թթվայնությունը բավական բարձր է:
Գազավորված ջուր: Գազավորված հեղուկն իսկապես ծանր է նյութափոխանակության համակարգի համար և կարող է որովայնի փքվածության պատճառ դառնալ:
Սխտոր: Սխտորի յուրացման գործընթացը ևս հանգեցնում է գազերի առաջացման և որովայնի փքվածության:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը