Բաժիններ՝

Բոլիվիայի նախագահը տուն է նվիրել երեքամյա երեխայի ընտանիքին, որի երիկամը բժիշկները սխալմամբ հեռացրել են

Բոլիվիայում բժիշկների ճակատագրական սխալի հետևանքով երիկամից զրկված երեքամյա երեխային նախագահ Էվո Մորալեսը տուն է նվիրել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Սանտա Կրուս քաղաքի հիվանդանոցում, որտեղ պետք է հեռացնեին Սեբաստյան անունով տղայի քաղցկեղից տուժած երիկամը, սակայն սխալմամբ բժիշկը հեռացրել է երեխայի առողջ օրգանը։ Արդյունքում՝ երեխան միանգամից միացվել է հեմոդիալիզի սարքին։

«Սեբաստյան անունով տղայի հետ կապված այս դեպքը մեզ շատ ցավ է պատճառել: Նա նաև  անապահով ընտանիքից է։ Այդ իսկ պատճառով պետությունը նրա ընտանիքին տուն կնվիրի»,- գրել է Մորալեսը Twitter-ի իր միկրոբլոգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930