Բաժիններ՝

Ղրիմի սաֆարի-բնայգում առյուծը մտել է զբոսաշրջիկներով լի ավտոմեքենան

Ղրիմի «Տայգան» սաֆարի-բնայգում առյուծը մտել է զբոսաշրջիկներով լի բաց ավտոմեքենան եւ սկսել է լիզել բոլորին։ Երկու տարեկան արու Ֆիլյան, տեսնելով բնայգու տիրոջը՝ Օլեգ Զուբկովին, մոտեցել է նրան, իսկ հետո բարձրացել խցիկ:

Այնուհետեւ Ֆիլյան սկսել է լիզել շփոթված զբոսաշրջիկներին եւ կատվի նման քսմսվել նրանց: Զբոսաշրջիկները դես ու դեն չեն փախչել, շոյել են գիշատչին եւ շարունակել տեղի ունեցածը նկարահանել սարթֆոններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս