
Տեսանյութում ցացադրել են թռչունների անզուգական ամուսնական պարերը

Վայրի բնության մեջ յուրաքանչյուր կենդանի իր առանձնահատուկ վարքագիծն ունի զուգավորման շրջանում, բայց հարավամերիկյան այս թռչունները հաստատ գերազանցում են բոլորին: Այս տեսանյութում ցուցադրված են հերացցունք սուզաբադերը՝ ամենահազվագյուտ թռչուններից մեկը Հարավային Ամերիկայում:
Ընդամենը հաշվում է այս տեսակի մոտավորապես 800 ներկայացուցիչ, ինչի պատճառով 2012 թվականին Բնության պահպանության միջազգային միությունը այս թռչուններին ներառել է լիակատար ոչնչացման եզրին գտնվող կենդանիների ցուցակում: Հերացցունք սուզաբադերն ապրում են Պատագոնիայում, որը Հարավային Ամերիկայի հարավային մասն է: Կադրերում ցուցադրված է նրանց ամուսնական արարողությունը՝ պարերը:
Այս տեսանյութը մի հատված է հերացցունք սուզաբադերի մասին պատմող «Տանգո՝ քամու ներքո» կեսժամանոց վավերագրական ֆիլմից: Այն նկարահանել են 2017 թվականին, որպեսզի ավելի շատ պատմեն թռչունների մասին եւ ուշադրություն դարձնեն դրանց վերացման սպառնալիքի վրա:
https://www.facebook.com/natgeo/videos/10155860665463951/