Բաժիններ՝

Toyota-ն ավելի քան կես միլիոն ավտոմեքենա է հետ կանչում. Kyodo

Toyota ճապոնական ավտոկոնցեռնը տարբեր մոդելների ավելի քան 500 հազար ավտոմեքենա է հետ կանչում էլեկտրալարերի ցանցի անսարքության պատճառով, որը կարող է բռնկման հանգեցնել մեքենայում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Հետկանչման են ենթակա Prius-ի երկու վերափոխակները, ինչպես նաեւ C-HR քրոսովերը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ այդ մոդելների եւս գրեթե 200 հազար ավտոմեքենաներ հետ են կանչվելու ԱՄՆ-ի տարածքում: Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ ներկա դրությամբ երկրի տարածքում գրանցվել է այդ անսարքության պատճառով առաջացած ծխոտման մեկ դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս