Բաժիններ՝

«Սարիի խաղային ոճը նման չէ Կոնտեի և Մոուրինիոյի ոճերին». Էդեն Ազար

«Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքից ստացած տպավորություններով: Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը գլխավորեց անգլիական ակումբն ամռանը՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին:

«Վստահորեն կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս խաղալ ներկայիս «Չելսիում»: Մենք կազմում շատ լավ խաղացողներ ունենք, նոր գլխավոր մարզիչ, և տվյալ պահին ամեն ինչ լավ է ընթանում: Սարիի խաղային ոճը նման չէ Կոնտեի և Մոուրինիոյի ոճերին: Մենք ավելի շատ ենք տիրում գնդակին, և դա չի կարող չուրախացնել: Սիրում եմ գործել ոչ թե դաշտի կենտրոնում, այլ մրցակցի դարպասներին ավելի մոտ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ԱՊԼ-ի 4 տուրերից հետո «Չելսին» հավաքել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս