Կուսակցություններից մեկը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը ինքնաբացարկ է ներկայացրել և չի մասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Նիստը սկսվելուց ընդամենը մի քանի րոպե առաջ ԿԸՀ-ին դիմում է ուղարկվել, որտեղ ներկայացվել են որոշ հայտարարություններ ու նշվել է, որ ելնելով վերոգրյալից, հայտնում ենք, որ չենք մասնակցելու արտահերթ ընտրություններին ու հայտնում են ինքնաբացարկ», -ներկայացրեց Մուկուչյանը։

Տեսանյութեր

Լրահոս