Բաժիններ՝

Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը

Չինաստանը որպես ֆինանսական օգնություն 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Չինաստանը պատրաստ է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,-ասել է Ցզինպաինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացմանը:

Մասնավորապես, այդ 60 մլրդ դոլարից 15 միլիարդը կհատկացվի որպես անհատույց օգնություն, անտոկոս փոխառություններ եւ արտոնյալ վարկեր, ստեղծվել է վարկային ֆոնդ՝ 20 մլրդ դոլար ծավալով:

Բացի այդ, կստեղծվի 10 մլրդ դոլար ծավալով զարգացման նախագծերի վարկավորման հատուկ հիմնադրամ եւ 5 մլրդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ՝ Աֆրիկայի ներմուծական առեւտրի ֆինանսավորման համար: Հաջորդ երեք տարում չինական ընկերությունները Աֆրիկայում կներդնեն առնվազն 10 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս