Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 3-ին ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այդ մաին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գլխավորելով քաղաքական պատվիրակությունը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի պաշտոնական հրավերով ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ երկրի վարչապետ Իմադ Խամիսի հետ»,- ասված է Իրանի ԱԳ նախարարության՝ Soroush մեսենջերում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում Զարիֆը կքննարկի Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: