![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռոնալդուն կգա «Օլդ Թրաֆֆորդ» հաղթանակի համար». Ժոզե Մոուրինիո
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/DmFfxCGW0AM2KJk.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ անգլիական թիմի երկրպագուները ջերմորեն կընդունեն «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենթուսն» ընդգրկված են Չեմպիոնների լիգայի նույն խմբում:
«Կարծում եմ՝ Կրիշին դուր է գալիս այցելել «Օլդ Թրաֆֆորդ»: Երբ խաղում էր «Ռեալի» կազմում, նա երջանիկ էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտում խաղալու և հաղթելու համար: Նա լի է ցանկությամբ հաղթելու Չեմպիոնների լիգան «Յուվենթուսի» հետ, դրա համար կգա «Օլդ Թրաֆֆորդ» հաղթանակի համար: Բայց այստեղ նրան միշտ ուրախ են: Երկրպագուները ջերմորեն կընդունեն նրան»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում անգլիական թիմի մամուլի ծառայությունը:
Թիմերի առաջին խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին Անգլիայում, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա պատասխան խաղն Իտալիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը